Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. Ալիևը բարձր է գնահատել Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության ընթացքում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությանը:
Ալիևը զրույցի ժամանակ շնորհավորել է Էրդողանին մահմեդական Կուրբան Բայրամ տոնի առիթով, կողմերը գոհունակություն են հայտնել երկու պետությունների համագործակցության մակարդակից:
Ադրբեջանի տարածքում շարունակվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները երկու նախագահների կողմից գնահատվել է որպես «երկու պետությունների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների ևս մի ապացույց»:
Ալիևը զրույցի ժամանակ հայտարարել է, որ բարձր է գնահատում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին` հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության ընթացքում:
Զրույցի ընթացքում Էրդողանն ու Ալիևը քննարկել են նաև երկու երկրների հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
Կարծիքներ