Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են. տեղական ժամանակով 16:00-ին մասնակցությունը կազմել է 62,34 տոկոս
Ղազախստանի նախագահի ընտրություններում քվեարկել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտնել է հանձնաժողովի անդամ Անաստասիա Շչեգորցովան:
«Ընդհանուր առմամբ երկրում, ժամը 16: 00-ի դրությամբ, քվեաթերթիկ է ստացել 7 450 395 քաղաքացի, ինչը կազմում է քվեարկության ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի 62,34 տոկոսը», - ասել է նա:
2019-ի նախագահական ընտրությունների նույն ժամին մասնակցությունը կազմել է 65,9 տոկոս:
Ընդհամենը Ղազախստանի գրեթե 12 միլիոն քաղաքացի իրավունք ունի քվեարկելու ընտրություններում: Մասնակցության շեմ չկա։
Ղազախստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններ են անցկացվում նորացված Սահմանադրությանը համապատասխան։ Պետության ղեկավարին ընտրում են մեկ յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Բարձրագույն պաշտոնին հավակնում է վեց թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Կարծիքներ