Թրամփը հայտարարել է Պուտինի հետ անհապաղ հանդիպելու պատրաստակամության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «անհապաղ» հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Թրամփին, որ պատրաստ է գործարք կնքել՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ազդանշաններ է ստանում, որ Պուտինը պատրաստ է հանդիպել իր հետ:
Զուհագեռաբար հունվարի 23-ին նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահը Դավոսի ֆորումի ժամանակ իր տեսաուղերձում։ Նա ասել է, որ հակամարտությունը կարգավորելու համար արդեն ջանքեր են գործադրվում, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է համաձայնության գալ։ ԱՄՆ նախագահը նաև խոսել է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպելու և Չինաստանին խաղաղության հասնելու մեջ ներգրավելու իր ցանկության մասին։
Նախօրեին հանրապետականը խոստացել էր բարձր մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հարցով գործարքին։
Կրեմլը պատասխանել է, որ Թրամփի սպառնալիքներում նորություն չկա, և որ Ռուսաստանը պատրաստ է «հավասար և փոխադարձ հարգանքով երկխոսության»։
Կարծիքներ