«Հըզբոլլահը» կարող է հարվածել Իսրայելին՝ անկախ Իրանից
Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը կարող է առաջիկա օրերին հարվածել Իսրայելին՝ անկախ Իրանի մտադրություններից, հայտնում է CNN-ը՝ հղում անելով հետախուզությանը ծանոթ աղբյուրներին։
Նրանց կարծիքով, Հեզբոլլահն ավելի առաջադիմել է Իսրայելի վրա հարձակում նախապատրաստելու հարցում, քան Իրանը, ուստի առաջիկա օրերին կկարողանա հարձակվել։
Աղբյուրները նաև հայտնել են CNN-ին, որ շիա շարժումը կարող է առանց նախազգուշացման հարվածներ հասցնել Իսրայելի հետ ընդհանուր սահմանի պատճառով՝ ի տարբերություն Իրանի: Նրանց խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչպես են «Հեզբոլլահն» ու Իրանը համակարգում իրենց գործողությունները, սակայն ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ իրենք դեռ համաձայնության չեն եկել հաջորդ քայլերի շուրջ։
Կարծիքներ