Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան

Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան

Մայիսի 6-ին՝ ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Շենգավիթ վարչական շրջանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ սեփական տան դիմաց, հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Ստեփանյանի կնոջը։

Ականատեսների փոխանցմամբ՝ կոտրել են հետևի ապակին, բենզին լցրել և կրակի տվել։ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ներկայացնելով հրկիզված մեքենան, ասել է՝ վստահ է, որ մեքենան «հրկիզել են ավագանիում Գևորգ Ստեփանյանի դիրքորոշումների պատճառով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում