Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն փոխադարձ աջակցության մասին տեխնիկական համաձայնագիր են ստորագրել

Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն ստորագրել են փոխադարձ աջակցության մասին տեխնիկական համաձայնագիր, որը ներառում է ընդունող երկրի աջակցության դրույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
«2022 թվականի մայիսի 24-ին Մոնսում (Բելգիա) Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն կնքեցին (համապատասխան) փոխադարձ տեխնիկական համաձայնագիր»,- ասվում է այնտեղ։ «Այս փաստաթուղթը կուժեղացնի Ֆինլանդիայի պաշտպանունակությունը։ Նման համաձայնագիրը Ֆինլանդիային թույլ կտա «արդյունավետորեն ռազմական օգնություն ստանալ» ՆԱՏՕ-ից», - ասել է պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։
«Ընդունող երկրի աջակցություն» այս դեպքում նշանակում է անվտանգության իրավիճակներում Ֆինլանդիայի և դաշինքի այլ պետությունների զինված ուժերի միջև ընդհանուր պաշտպանական որոշումների համակարգումը։ Խոսքը, մասնավորապես, հանրապետության տարածքում և արտերկրում միջազգային վարժանքներ անցկացնելու, ինչպես նաև ռազմական ճգնաժամի դեպքում պաշտպանական համագործակցության մասին է, պարզաբանում են գերատեսչությունում։
Կարծիքներ