Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ
Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը: Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:
Քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու հետևյալ առավելություններից՝
. Ճանապարհորդության ընթացքում բժշկական ապահովագրություն.
Ապահովագրության առավելագույն սահմանաչափը 750 հազար ԱՄՆ դոլար է:
. Գնումների ապահովագրություն.
Գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 365 օրերի ընթացքում ապրանքի կորստի կամ վնասման դեպքում մինչև 20 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում,
. Ճանապարհորդական անհարմարավետությունների ապահովագրություն՝
. թռիչքի չեղարկում (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
. թռիչքի բացթողում (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
. թռիչքի կամ ուղեբեռի ուշացում (300 ԱՄՆ դոլար),
. ճանապարհորդական պատահար (մինչև 500 հազար ԱՄՆ դոլար),
. արտասահմանյան իրավական ծախսեր (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
. վարձակալված մեքենաների պատահարներից ապահովագրություն (մինչև 10 հազար ԱՄՆ դոլար),
. անձնական գույքի կորստի կամ վնասման ապահովագրություն (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
. 4 անգամ անվճար մուտք աշխարհի ավելի քան 1 000 օդանավակայաններում գործող VIP սպասասրահներ,
. Concierge ծառայություն - Ճանապարհորդության ընթացքում աշխարհի ցանկացած կետից հեռախոսով կամ առցանց 24/7 սկզբունքով քարտապաններին անվճար հասանելի են բազմաթիվ ծառայություններ, որոնք իրականացվում են քարտապանի համար՝ քարտապանի փոխարեն սկզբունքով, մասնավորապես՝
. թռիչքների ամրագրում,
. հյուրանոցների ամրագրում,
. ռեստորանների ամրագրում,
. մեքենաների վարձույթ,
. միջոցառումների տոմսերի ձեռքբերում,
. ճանապարհորդության պլանավորում և բազում այլ հնարավորություններ:
. Visa Signature քարտի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ