«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատմանը». G7 ԱԳ նախարարների հայտարարություն
G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությանն ու դրա հումանիտար հետևանքներին․
«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով։
Ադրբեջանին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերն՝ ուղղված տեղահանվածների հրատապ հումանիտար կարիքների լուծմանը:
Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատմանը` հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։
Կարծիքներ