Հայատանի ազգային գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են. պաշտոնական կայքը ևս շուտով կլինի հասանելի
Հայաստանի ազգային գրադարանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ գրադարանի առցանց շտեմարաններն արդեն հասանելի են:
«Կարող եք մուտք գործել հետևյալ հասցեներով.
Հայ գիրք. haygirk.nla.am (http://haygirk.nla.am/)
Հայ մամուլ. tert.nla.am (http://tert.nla.am)
Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ. armunicat.nla.am (https://is.gd/uLvcI6)
Հայաստանի ազգային գրադարանի պաշտոնական կայքի վերականգնման աշխատանքները շարունակվում են: Շատ շուտով կայքը ևս հասանելի կլինի:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին այրվել էր Հայաստանի ազգային գրադարանի թվային արխիվը: Որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերվել էին ծխեցված վիճակում:
Կարծիքներ