ՃՈ ուժեղացված ծառայություն հանգստյան օրերին․ հայտնաբերվել է 2000-ից ավելի խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն հանգստյան օրերին․ հայտնաբերվել է 2000-ից ավելի խախտում

Հանգստյան օրերին անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով մարզերը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ուրբաթ գիշերվանից սկսած, 3 օր ուժեղացված ծառայություն են իրականացրել հանգստյան գոտիներ տանող մի շարք ճանապարհահատվածներում՝ հայտնաբերելով երթևեկության կանոնների 2000-ից ավելի խախտում։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 38 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ոչ սթափ 78 վարորդ, թաղանթապատված դիմապակիով՝ 26, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 19, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 34 տրանսպորտային միջոց։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում