Fox News-ի հաղորդավարը պատմել է ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսության մասին

Fox News-ի հաղորդավարը պատմել է ԱՄՆ հատուկ ծառայությունների լրտեսության մասին

Fox News հեռուստաընկերության հաղորդավար Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետևում է իր՝ «Թաքեր Կարլսոնն այսօր երեկոյան» հաղորդմանը և ցանկանում է այն հեռացնել եթերից:

«Երեկ մենք ԱՄՆ կառավարության տեղեկատվության աղբյուրին լսեցինք, որը մեզ էր դիմել, որպեսզի զգուշացնի մեզ, որ NSA-ը, ազգային անվտանգության գործակալությունը վերահսկում է մեր էլեկտրոնային կոմունիկացիան և նախատեսում է նրա արտահոսքը, որպեսզի այդ հաղորդումը հանվի հեռուստաեթերից»,- ասել է Կարլսոնը՝ հաղորդման հերթական եթերի ժամանակ:

Կարլսոնը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի լրտեսությունը խախտում է ժողովրդավարական սկզբունքները:

«Բայդենի վարչակազմը լրտեսում է մեզ, մենք դա հաստատեցինք…նրանք ամենայն հավանականությամբ գործում են այդպես նաև մյուսների նկատմամբ»,- ասել; է հաղորդավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում