Բերբոքը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ
Իլհամ Ալիևը հայտարարել է՝ իր երկիրը հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին:
Նա հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը, և աջակցում է հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին։
Ալիևն ընդգծել է նաև տարածաշրջանի երկրների գործակցության կարևորությունը:
Բերբոքն էլ նշել է, որ Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրմանը և բանակցությունների բրյուսելյան հարթակին:
Կարծիքներ