Էրդողանը կոչ է արել լրջորեն նախապատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրի քաղաքացիներին կոչ է արել լրջորեն նախապատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժերին։
«Վերջին մի քանի օրերին հունական կողմում տեղի ունեցած ցնցումները ևս մեկ անգամ հիշեցնում են մեզ մեր աշխատանքի արժեքի մասին, և որ երկրաշարժերին պատրաստվածությունը մեր երկրի համար կարևոր խնդիր է:
Տեղական իշխանությունները պետք է քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերին՝ քաղաքային վերափոխման նախագծերի միջոցով, այլ ոչ թե քաղաքական շահեր հետապնդելու նպատակով»- ասել է Թուրքիայի նախագահը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։
Նա հավելել է, որ «այլ ելք չկա, բացի թուրքական քաղաքները, հատկապես՝ Ստամբուլը, սեյսմակայուն դարձնելուց»։
Կարծիքներ