Աբխազիայի լեռներում կորած զբոսաշրջիկները կապի են դուրս եկել
Աբխազիայի փրկարար ծառայությունը մայիսի 12-ին ահազանգ է ստացել, որ մի խումբ ռուս զբոսաշրջիկներ լեռներում են, փորձում են ինքնուրույն իջնել, սակայն նրանցից մեկը կորել է, փրկարարների օգնության կարիք ունի: Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները որոնողական աշխատանք են կատարել Գումիստա գետի բարձրլեռնային հատվածներում:
Ճանապարհորդները փրկարարներին փոխանցել էին իրենց կոորդինատները, սակայն փրկարարական ուղղաթիռը չի կարողացել նրանց գտնել,- հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Զբոսաշրջիկների խմբում եղել են Եկատերինբուրգից, Նիժնի Տագիլից, Չելյաբինսկից ու Սանկտ Պետերբուրգից մասնակիցներ: Այսօր ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ զբոսաշրջիկների խումբը կրկին կապ է հաստատել փրկարարների հետ: Խմբի անդամները իջնելու են Սուխում ՀԵԿ-ի մոտ: Փրկարարները գնացել են այդ ուղղութամբ: Միայն դրանից հետո պետք է որոշում կայացնեն կորած զբոսաշրջիկին որոնելու մասին,-հաղորդում է կայքը:
Կարծիքներ