Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի

Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Շիրակի մարզում շարունակվում են: «Գյումրի» բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ՝ հայտնում են մարզպետարանից:

 

Պատվաստման գործընթացն սկսվել է ապրիլի 14-ից:

 

Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի, որից «AstraZeneca»-ով՝ 741, «Sputnik-V» -ով՝ 558 շահառու:

 

Հիշեցնենք՝ պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում