Օսլոյում գիշերային ակումբներում հնչած կրակոցները ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն

Օսլոյում գիշերային ակումբներում հնչած կրակոցները ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն

Հունիսի 24-ի գիշերը Օսլոյի երկու գիշերային ակումբներում հնչած կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ, ավելի քան տասը վիրավորվել է: Ոստիկանությունը որոշել է դեպքը  հետաքննել որպես ահաբեկչություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Ոստիկանությունը  բերման է ենթարկել ենթադրյալ հանցագործին:  Տեղի ունեցածը հետաքննվում է որպես ահաբեկչություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչությունում հանցագործության հետաքննման նպատակով շտաբ է ստեղծվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում