Ամենայն հավանականությամբ, Ժնևը կհյուրընկալի Պուտինին և Բայդենին
Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման պատրաստությունները: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա Շվեյցարիայում՝ Ժնևում, գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքի լրագրողը:
Շվեյցարական ԶԼՄ-ների համար նման ենթադրության հիմք է հանդիսացել ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վայրէջքը Շվեյցարիայում: Լրագրողները ենթադրում են, որ օդանավում ամերիկացի պաշտոնյաներ են, որոնք պատասխանատու են հանդիպման նախապատրաստական աշխատանքների համար:
Կողմերը պաշտոնապես դեռ չեն հաստատել լուրը, բայց և չեն մերժել:
Կարծիքներ