Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. Մատվեև
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը հայտնել է, որ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար:
«Հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի ժողովրդին կենսական անհրաժեշտության բեռներով ապահովելու համար՝ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար: Ռուս մասնագետները կանեն ամեն ինչ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ»,- ասել է պաշտոնյան:
Մատվեևը հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիների» մասնագետները արդեն իսկ սկսել են Հայաստանի ներսում և Հայաստանի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որը խախտվել է մայիսի 25-26-ը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տարածքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով:
Կարծիքներ