Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից
Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի աշխատակիցներ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Քննությամբ պարզվել է, որ նշված տարածքում ականազերծման աշխատանքների ժամանակ հակահետևակային ականի պայթյունից տուժել են Ադրբեջանի քաղաքացիներ Յադիգար Շուկուրովը (ծնված 1990 թ.), Ռովշան Ալիզադեն (ծնված 1991 թ.) և Գիլման Հուսեյնովը (ծնված 1976 թ.)։ Յ.Շուկուրովը և Ռ.Ալիզադեն ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, Գիլման Հուսեյնովի աջ ոտքն անդամահատվել է։
Կարծիքներ