«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը

«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը

«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, ոչ աջ պաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռուբինում» և «Ռոստովում», հայրենիքում խաղացել է նաև «Նեֆտեխիմիկում» ու «Ռոտորում»։

2019-ին ղազախական «Ատիրաու» թիմում հանդես եկած 31-ամյա ֆուտբոլիստը նախորդ երեք մրցաշրջաններն անցկացրել է Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Տորպեդո ԲելԱԶ» ակումբում, հանդիսացել է թիմի ավագը:

Վիտալի Ուստինովը ներկայացրել է Ռուսաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները:

«Շատ ուրախ եմ «Ալաշկերտ» տեղափոխվելու կապակցությամբ: Գլխավոր մարզչի հետ պրոդուկտիվ զրույցը որոշիչ դեր խաղաց:

Անհամբերությամբ սպասում եմ թիմին միանալուն: Սա ինձ համար նոր առաջնություն է, նոր մարտահրավեր: Վստահ եմ՝ կկարողանանք իրագործել մեր առջև դրված պատվախնդիր նպատակները»,- պայմանագրի ստորագրումից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Ուստինովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում