Առաջնագծում երիտասարդներն են, բայց քաղաքականությամբ զբաղվելու դեպքում դա «թերություն» է համարվում

Առաջնագծում երիտասարդներն են, բայց քաղաքականությամբ զբաղվելու դեպքում դա «թերություն» է համարվում

Ազգային ժողովի այսօրվա նիստը ևս մեկնարկեց Երիտասարդների միջազգային օրվան նվիրված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նիստի ժամանակ շնորհավորեց երիտասարդներին՝ հայտարարելով, որ երիտասարդների աջակցության ծրագրերն առաջ չեն գնա, եթե դրանցում չներգրավվեն երիտասարդ պատգամավորները, նախարարները: Այնուհետև պատգամավորները շարունակեցին քննարկել օրակարգային հարցերը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Նարեկ Զեյնալյանին, իսկ Պատիվ ունեմ խմբակցությունն էլ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Թագուհի Թովմասյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում