Սթիվ Ջոբսի 1973 թվականի աշխատանքի ձեռագիր դիմումը աճուրդի է հանվել
Սթիվ Ջոբսի 1973 թվականի աշխատանքի ձեռագիր դիմումը աճուրդի է հանվել:
Ջոբսը դիմումը գրել է Ռիդ քոլեջը թողնելուց հետո եւ Apple-ը հիմնելուց երեք տարի առաջ: Դրանում չի նշվում պաշտոն կամ ընկերություն, սակայն ասվում է, որ նա հետաքրքրված է ինժեներ-կոնստրուկտորի պաշտոնով: Նա ուներ համակարգչով աշխատելու հմտություն և հաշվարկների փորձ:
Ջոբսը Սթիվ Վոզնյակի հետ համատեղ 1976 թվականին հիմնադրել է Apple-ը:
Աճուրդի ժամանակ վաճառվելու է Ջոբսի դիմումի իրական օրինակը և թվային տարբերակը: Սա սեփականատիրոջը նաեւ հնարավորություն է տալիս մեկ փաստաթղթով ավելի շատ գումար աշխատել: Ըստ վերջին տվյալների՝ ֆիզիկական տարբերակի առավելագույն դրույքաչափը 1,000 դոլար է, իսկ NFT-ի համար՝ 545,93 դոլար: Վերջին անգամ դիմումը վաճառվել է 222 հազար դոլարով:
Կոլեկցիոներները պատրաստ են մեծ գումարներ վճարել NFT-ի համար:
Կարծիքներ