Թրամփը Գազայի պաղեստինցիների վերաբնակեցման համար դիտարկում է Մարոկկոն և Սոմալին. ԶԼՄ-ներ
![Թրամփը Գազայի պաղեստինցիների վերաբնակեցման համար դիտարկում է Մարոկկոն և Սոմալին. ԶԼՄ-ներ](https://freenews.am/uploads/images/image_750x_67a5401a6494c.jpg)
Դոնալդ Թրամփի վարչակազմը Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման համար դիտարկում է երեք տարածք Աֆրիկայում՝ չճանաչված Սոմալիլենդը և Սոմալիի Փունտլենդը, ինչպես նաև Մարոկկոն, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը:
Լրատվականը նշում է, որ «այդ երեք տարածքների համար ընդհանրությունը ԱՄՆ աջակցության խիստ անհրաժեշտությունն է», քանի որ «Սոմալիլենդը և Փունտլենդը ձգտում են միջազգային ճանաչման, Մարոկկոն շարունակական տարածքային վեճ ունի Արևմտյան Սահարայում»:
Ըստ աղբյուրների՝ Թրամփի վարչակազմն այս տարածքների վրա է կենտրոնացել, քանի որ արաբական մի շարք պետություններ դեմ են արտահայտվել Գազայի հատվածի բնակիչներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելուն:
Այսպես, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն չորեքշաբթի հայտարարություն է տարածել, որում ընդգծում է, որ «Էր Ռիադը վճռականորեն մերժում է Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքները ոտնահարող ցանկացած գործողություն, ներառյալ՝ իսրայելական օկուպացիոն քաղաքականությունը, պաղեստինյան տարածքների բռնակցումը կամ պաղեստինցիներին բռնի վերաբնակեցնելու փորձերը»:
Կարծիքներ