«Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պողոսյանն ազատ է արձակվել». Իոաննիսյան

«Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պողոսյանն ազատ է արձակվել». Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

«Գիշերը պարեկները կանգնեցրել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանին և պարզել, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:


Դատախազ Պետրոսյանը, սակայն, ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել, որի արդյունքում պարեկները ստիպված են եղել կիրառել ձեռքի արցյունքաբեր գազ ու ձեռնաշղթաներ, որից հետո դատախազը ձերբակալվել է:


Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պողոսյանը ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը որակվել «ապօրինի»:


Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից:
Հ.Գ. Էդգար Պողոսյանը, իմիջիայլոց, ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրն է»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում