Ես եմ իրենց շանս տալիս դարձի գալու, թող գնան մոմ վառեն ու ապաշխարեն. Ալեքսանյանը՝ շարժման առաջնորդներին և ընդդիմությանը
«Եթե այդ 400 հոգու մեջ ՔՊ-ի բարեկամներն ու հաազատներն են, բա՞ էլ ընդդիմադիր մարդ չկա էս երկրում, եթե էդ եղածն էլ արդյունքում պարզվի, որ մեր բարեկամներն ու հարազատներն են, կներեք էլի, լուրջ չի»:
Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում լրագորղների հետ ճեպազրւոյցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին, թե ասում են՝ ՔՊ-ի բազմաթիվ հարազատներ մասնակցում են արժմանը, սպասում են, որ ճնշումները մեծանա:
«Մի քանի օր էլ ասում էին՝ ՔՊ-ից 3 պատգամավոր է իրենց միացել, ո՞ւր են այդ պատգամավորները, թե էլի կուտ էր տալիս: Մարդկանց հավաքել են, այդ փոքրաքանակ, բայց հարգարժան քաղաքացիներին հավաքել են, ասում են՝ հայտարարության նախագիծը կլինի, լո՞ւրջ եք ասում, համազգային էին անվանում շարժումը ու դրա կուլմինացիան պիտի լիներ հայտարարության նախագիծը, նույնիսկ 36 ստորագրություն չկարողացան հավաքել, որ իմպիչմենթի գործընթաց սկսեն: Բա խի՞ չեն սկսում իմպիչմենթի գործընթացը»,- ասաց Ալեքսանյանը և լրագրողի դիտարկմանը, թե ասում են՝ գնդակը ձեր դաշտում է, ձեզ շանս են տալիս դարձի գալու, պատասխանեց.
«Ես իրենց եմ շանս տալիս դարձի գալու, թող ապաշխարհեն, թող գնան մոմ վառեն ու ապաշխարհեն, ես էլ իրենց եմ այդ շանսը տալիս, հուսով եմ՝ կօգտվեն, չնայած խիստ կասկածում եմ: Այնուամենայնիվ եթե գորընթաց են ուզում սկսել, իմպիչմենթի գործընթաց կա, 36 ստորագրություն են հավաքում, մուտք են անում Ազգային ժողով, էդ խի՞ չեն կարողանում հավաքել, իրենք չունեն 36 ստորագրություն»:
Կարծիքներ