Ճապոնիան ԱՄՆ-ի և գործընկերների հետ բանակցություններում միջուկային զենքի օգտագործումն անընդունելի է անվանել
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երեքշաբթի օրը, ուկրաինական իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի և գործընկեր երկրների ղեկավարների վերջին հեռակոնֆերանսի արդյունքներով, լրագրողներին ասաց, որ քննարկման ընթացքում հայտարարել է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին։
«Ճապոնիայի անունից՝ միակ երկրի, որը տուժել է միջուկային զենքից, և որպես ռմբակոծված Հիրոսիմայի բնիկ, ես ընդգծել եմ այս տեսակի զենքի սպառնալիքի և կիրառման անթույլատրելիությունը», - ասել է Կիսիդան։
Կարծիքներ