ԱՀԿ-ն կուսումնասիրի կորոնավիրուսի «լյամբդա» շտամի վարակելիությունը

ԱՀԿ-ն կուսումնասիրի կորոնավիրուսի «լյամբդա» շտամի վարակելիությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է այն հարցը, թե որքանով կարող է Հարավային Ամերիկայում տարածում ստացած կորոնավիրուսի «լյամբդա» շտամն ավելի վարակիչ լինել, քան կորոնավիրուսի մյուս շտամները, ասել է Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Դելտա շտամը մտահոգություն է առաջացնում, բայց կան նաև այլ շտամներ, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում ՝ «լյամբդա» շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է անցյալ տարվա օգոստոսին Հարավային Ամերիկայում», – ասել է Վույնովիչը:

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի «լյամբդա» շտամն ունի բարձր վարակելիություն և կայուն է իմունիտետի նկատմամբ։ Նրանց տվյալներով ՝ շտամն ունի մուտացիա, որը ույլ է տալիս «խուսափել» չեզոքացնող հակամարմիններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում