ՔՊ գործընկերների հետ միասին մասնակցեցինք Գորիսում ընթացող քարոզարշավին․ Տիգրան Ավինյան

ՔՊ գործընկերների հետ միասին մասնակցեցինք Գորիսում ընթացող քարոզարշավին․ Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գործընկերների հետ մասնակցել է Գորիսում ընթացող քարոզարշավին։

«ՔՊ գործընկերների հետ միասին մասնակցեցինք Գորիսում ընթացող քարոզարշավին, քայլեցինք քաղաքի փողոցներով, եզրափակելով երթը Գրիգոր Տաթևացու հրապարակում քաղաքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցի և թիմի այլ ներկայացուցիչների ելույթներով»,- գրառել է Ավինյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

Հիշեցնենք, որ նա այսօր մասնակցել է նաեւ Տաթևում և Մեղրիում ընթացող քարոզարշավին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում