ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

Երբ քաղաքական ուժը կամ մարդը կարմիր գծեր չունի, սրբությունները նրա համար տաբու չեն և անգամ Ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի հիշատակի ու արյան վրա կարող է թատրոններ տալ, այդ ուժը Հայաստանում չպետք է անելիք ունենար:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին և դաշնակցության քայլերին:

«Այն ուժը, որը խաղեր տվեց երիտթուրքերի հետ, բայց պատմությունը կեղծելու մոլուցքից պատմության դասագրքերը գրելու մոնոպոլիան ձեռքը վերցրեց, որպեսզի դասագրքերում չգրվի իրենց պատասխանատվության չափի մասին,

Այն ուժը, որը թվում էր թե առաջին հանրապետության կործանումից հետո պետք է սովետներին ու կոմունիստներին հավերժ թշնամի համարի, առավելապես Կարսի ու Մոսկվայի պայմանագրերից, Նախիջևանն ու Արցախը ադրբեջանին նվիրելից հետո, բայց սիրով ու տասնամյկաներով համագործակցեց խորհրդային ԿԳԲ-ի հետ,

Այն ուժը, որը 1990-91թթ Հայաստանի անկախացման շրջանում Շրջաբերական ընդունեց, որ «անկախությանը կողմ ըլլալով անջատմանը դեմ կըլլա»․․․

Այն ուժը, որ 90-ականներին Արցախն ազատագրելիս Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում «հակակառավարական հանրահավաքներ էր» անում,

Այն ուժը, որը 20 տարի սատարեց Քոչարյան-Սարգսյան դուետի՝ Արցախյան խնդրի կարգավորման գործում «ամեն ինչին համաձայնելու» քաղաքականությանը, բանակցություններում իջեցրեց հայկական շահերի նշաձողը որքան հնարավոր է ցածր, իսկ ժողովրդի համար պոպուլիստական քարոզչության դաշտում մնաց ոչ մի թիզական», «ազգահավաքի ու հողահավաքի համար դոշ տվող»,

Այն ուժը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի շրջանում ներքին խառնակչությամբ ու ռազմականա հեղաշրջման կրեմլյան նախաձեռնություններում էր ակտիվորեն ներքաշված․․․

Այն ուժը, որը ամեն ինչ արեց Արցախում իշխանությանը և հասարակությանը Հայաստանի ու Հայաստանի հասարակության դեմ տրամադրելու համար,

Այն ուժը, որը 2023թ․ Արցախի գեներալ-գուբերնատորի դերի համար տապալեց Արցախի լեգիտի նախագահությունն ու Ալիևին պատրվակ տվեց «հակաահաբեկչական» գործողություններ անելու ու Արցախը հայաթափելու համար․․․

Այն ուժը, որը անգիր գիտի, որ Հայաստանի օրենսդրությունը արդեն իսկ նախատեսում է Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հոդված, բայց ապպրինի գույքերը պահելու համար իբր թե առաջարկում է ընդունել «ցեղասպանության մեջժումը չմերժելու» մասին օրենք ու Ազգային ժողովում սադրում կեղտոտ սադրանք․․․

Այո, այդ ուժը Հայաստանում անելիք չունի․․․

Ու դա միայն ես չեմ ասել․․․ Դա ասվել է շատ վաղուց․․․»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում