Բայդենը «քնել» է Գլազգոյում կլիմայի հարցով համաժողովի ժամանակ (տեսանյութ)

Բայդենը «քնել» է Գլազգոյում կլիմայի հարցով համաժողովի ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բուռն եվրոպական շրջագայությունը, ըստ երևույթին, հոգնեցրել է նրան, քանի որ 78-ամյա ղեկավարին բռնացրել են երկուշաբթի Գլազգոյում COP26 կլիմայական համաժողովի բացման ելույթի ժամանակ աչքերը փակ հանգստանալիս:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նախագահը կարծես նիրհում էր այն ընթացքում, երբ բանախոսներից մեկն իր ելույթում ընդգծում էր կլիման փրկելու համար գործողություններ ձեռնարկելու կարևորությունը:

Տեսանյութում երևում է, որ Բայդենը պայքարում է աչքերը բաց պայելու համար, սակայն ի վերջո փակում է դրանք: Նա աչքերը կրկին բացում է, երբ մոտենում է օգնականն ու ականջին ինչ-որ բան ասում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում