Ի՞նչ էր անելու Քոչարյանի որդին իրեն ուղեկցող հաստավիզ տղամարդկանց և նորանոր հայհոյանքներ հորինող կանանց հետ. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի որդուն Բաղրամյան պողոտայից բերման ենթարկելուն, գրել է.
«Շատ ափսոս, որ Ռոբերտ Քոչարյանի որդուն Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին։ Մենք և հասարակությունը տեսնեինք, թե ի՞նչ էր անելու իրեն ուղեկցող հաստավիզ տղամարդկանց և նորանոր հայհոյանքներ հորինող կանանց հետ։
Պետք է ասեմ, որ «Ռիո Մոլից» Բաղրամյան հասած այդ խումբը ամենաագրեսիվն էր. հայհոյում էին ոստիկաններին, ագրեսիվ կերպով կոնֆլիկտի էին բռնվում վարորդների հետ։ Մի քանի տեղ միայն ոստիկանների միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել խմբի ագրեսիվ անդամների կողմից վարորդների վրա ֆիզիկապես հարձակվելը»։
Կարծիքներ