Պենտագոն. պաշտպանության նախարարը ուսումնասիրում է Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին զեկույցը
Աֆղանստանից ամերիկյան զորքերի անհաջող դուրսբերման մասին զեկույցը պատրաստ է, և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ներկայումս ուսումնասիրում է փաստաթուղթը։ Այս մասին ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը։
Ինչպես նա խոստովանել է՝ մամուլում ուշադրություն է դարձվել վերջնական զեկույցին, որը խնդրել էր նախարար Օսթինը մի քանի ամիս առաջ: «Այս վերանայումն ավարտված է, այն մնում է գաղտնի, և նախարարն այն ուսումնասիրում է»,- ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալը։
Կարծիքներ