Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Գագլոևն առաջատար է
Հարավային Օսիայի նախագահի թեկնածու և «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը ձայների 53,67 տոկոսով գլխավորում է արձանագրությունների ավելի քան 85 տոկոսը մշակելուց հետո, գործող նախագահ Անատոլի Բիբիլովը հավաքել է ձայների 41,3 տոկոսը, երկուշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն։
Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել է ավելի քան 23,5 հազար ընտրող։ «Ընտրողների թիվը 23517 է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագիեւան։


Կարծիքներ