Ադրբեջանի քրիստոնեական համայնքների ղեկավարներն արցելել են Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և այլ կրոնական դավանանքների առաջնորդներ այցելել են Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատարագին մասնակցել է Կաթոլիկ եկեղեցու առաքելական թեմի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, Բաքվի Ռուսական ուղղափառ եկեղեցու թեմի քարտուղար, արքեպիսկոպոս Կոնստանտին Պոմինովը. վերջինն Աստվածաշունչ է նվիրել եկեղեցուն:
Կրոնական համայնքների ներկայացուցիչներն աղոթել են տաճարում:
Ադրբեջանական լրատվամիջոցները Շուշիի՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ղազանչեցոց տաճարը ներկայացնում են որպես Ռուս Ուղղափառ եկեղեցի:
Վերջիններս Աստվածաշունչ են նվիրել եկեղեցուն:
Կարծիքներ