Իրանում արագացել է կորոնավիրուսի տարածումը
Իրանի առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորել է դիմակներ կրել՝ կորոնավիրուսի արագ տարածումը կանխելու համար, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Դիմակ կրելը պետք է պարտադիր դառնա… Եթե մենք դիմակներ օգտագործենք, ապա կկարողանանք դանդաղեցնել վիրուսի տարածումը»,- մեջբերվում են առողջապահության նախարարության ղեկավարի տեղակալ Ալիռեզա Ռաիսիի խոսքերը:
Հունիսի 24-ին Իրանում մահացել է 133 մարդ, սա ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 6-ից ի վեր: Ավելին, երկրում արդեն վեցերորդ օրն անընդմեջ 24 ժամում ավելի քան հարյուր հիվանդ է մահանում: Իրանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 212 հազար մարդ, մահացել է գրեթե 10 հազար մարդ:
Կարծիքներ