Ճապոնիայի վարչապետն ապրիլի 9-ի կհանդիպի Բայդենի հետ ԱՄՆ կատարելիք՝ իր այցի ընթացքում
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ձեռնամուխ են եղել ապրիլի 9-ին վարչապետ Յոսիհիդե Սուգայի եւ նախագահ Ջո Բայգդենի հանդիպման համաձայնեցմանը: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Սուգան իր այցն ԱՄՆ կսկսի ապրիլի 8-ին: Իսկ ուղեւորությունը կտեւի չորս օր: Ինչպես սպասվում Է, Ճապոնիայի վարչապետը կդառնա առաջին օտարերկրացի ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի Բայդենի հետ: Ուղեւորությունից առաջ Սուգան պատվաստում կանցնի կորոնավիրուսի դեմ: Ինչպես սպասվում Է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Չինաստանի, ԿԺԴՀ-ի, կլիմայի փոփոխության հարցերը եւ երկկողմ ռազմավարական դաշինքը: 2009 թվականի փետրվարին այն ժամանակ Ճապոնիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Տարո Ասոն նույնպես դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որին ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման ընդունել Է Սպիտակ տանը:
Այժմ արդեն Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեն դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որը Նյու Յորքում հանդիպել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա ընտրվելուց հետո, բայց մինչեւ պաշտոնակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ