Կանադային անոմալ շոգ եղանակ է պատուհասել
Կանադայում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45 աստիճան Ցելսիուսը: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 29-ին, հայտնել են կանադական լրատվամիջոցները:
Ինչպես երեկ հայտնել ենք, Կանադայի արևմուտքում գտնվող Լիտոն քաղաքում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ 46,6 աստիճան, որը գերազանցել է 1937-ի հուլիսի 5-ին սահմանված ջերմաստիճանային ռեկորդը. այն ժամանակ գրանցվել էր 45 աստիճան շոգ։
Օդի ջերմաստիճանի բարձրացման մասին նախազգուշացումներ են արվել Բրիտանական Կոլումբիայում, Ալբերտայում, Սասկաչևանի մեծ տարածքներում, ինչպես նաև հյուսիսարևմտյան տարածքներում և Յուկոնում: Այս նահանգների որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է 40 աստիճան Ցելսիուսի:
Ըստ կանխատեսումների՝ բարձր խոնավության պայմաններում օդի ջերմաստիճանը զգացվում է 50 աստիճան ջերմության պես:
Կարծիքներ