Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել ՀՀ ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի. Չախոյան

Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել ՀՀ ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու ձգտումներին:

«Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել Հայաստանի ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ քաղաքացի, հանդիսանում է Կիպրոսի քաղաքացի, ու Աստված գիտի, թե էլ որ երկրի քաղաքացի։

Տաշիր Սամոյի ու նրա մանկապատանեկան խմբակի՝ Տաշիր Սամոյին Հայաստանի ղեկավար կարգելու ձգտումները Հայաստանում իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու փորձեր են։

Տաշիր Սամոն շարքային ուզուրպատոր է, որը, Ռուսաստանից ժամանելով, ցանկանում է Հայաստանում իշխանություն զավթել՝ չունենալով դրա իրավունքը»,- գրել է Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում