Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին խոսելու համար նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է լուծվի հայ գերիների վերադարձի հարցը: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում` նախ և առաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն խնդրահարույց կլինի Ադրբեջանի համար»,- նշեց Այվազյանը:

ԱԳ նախարարի վստահեցմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբն այդ հարցով ամենօրյա ռեժիմով աշխատում է:

«Եթե նկատել եք, միջազգային ճնշումը օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»,- եզրափակեց Այվազյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում