Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում
Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17,8 մլն ձայն: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը՝ հայտնելով քվեարկության նախնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 28 միլիոն 600 հազար մարդ։
«Կայացվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հավաքել է ավելի քան 3 մլն 300 հազար ձայն, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Խեմատին ստացել է ավելի քան 2 մլն 400 հազար ձայն, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին ստացել է ավելի քան 1 մլն ձայն», - նշել է պաշտոնյան:
Ջամալ Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:
Կարծիքներ