Բելառուսում ընդդիմադիր գործչին մեղադրում են ահաբեկչության մեջ
Բելառուսի գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով այդ երկրի Պետանվտանգության կոմիտեի եւ ՆԳ նախարարության ներկայացրած նյութերը, քրեական գործ է հարուցել ընդդիմադիր գործիչ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի եւ այսպես կոչված BYPOL նախաձեռնության անդամների դեմ, նրանց մեղադրելով ահաբեկչության մեջ։
Ըստ մեղադրանքի, նշված անձինք մտադրություն են ունեցել մի քանի օր առաջ Մինսկի տարածքում ահաբեկչական գործողություններ՝ պայթյուններ եւ հրդեհներ կազմակերպել։ Գործով ձերբակալված Մալեյչուկն արդեն ցուցմունք է տվել ահաբեկչության կազմակերպիչների եւ մասնակիցների առնչությամբ։ Պետանվտանգության կոմիտեին հանձնարարվել է կազմակերպել Տիխանովսկայայի եւ BYPOL-ի մասնակիցների միջազգային հետախուզումը։
Նշենք, որ Տիխանովսկայան ներկայումս բնակվում է Լիտվայում, իսկ նշված կառույցը հանդիսանում է բելառուսական նախկին ուժայիններից բաղկացած ընդդիմադիր կազմակերպություն, որի անդամներն ապրում են ԵՄ-ում եւ Ուկրաինայում։
Կարծիքներ