5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայում

Օգոստոսի 5-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Արեւելյան Նուսա Թենգարայի նահանգում: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային գործակալությունը:
Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 12:06-ին (Երեւանի ժամանակով 09:06-ին): Էպիկենտրոնը գտնվել Է Լարանտուկայի շրջանից (բնակչությունը շուրջ 40 հազար) 62 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք, որը գտնվում Է Ֆլորես կղզու արեւելյան մասում: Օջախն ընկած Է եղել 540 կիլոմետր խորության վրա: Տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ