Բահրեյնում կայացած հանդիպումների ընթացքում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակն ու հումանիտար խնդիրները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
Գործընկերային հանդիպումների և պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանների ղեկավարներին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը:
Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող և չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետևանքներից, քննարկվել են նաև տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:
ԱԺ նախագահը հանդիպել է նաև Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:
Կարծիքներ