Վթար Երևանում, կան տուժածներ

Վթար  Երևանում, կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 12։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թունելի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ նախնական տվյալների կա հինգ տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում