Բլինկենը Չինաստանում կքննարկի Ուկրաինայում տիրող վիճակն ու երկկողմ գործակցության հարցեր

Բլինկենը Չինաստանում կքննարկի Ուկրաինայում տիրող վիճակն ու երկկողմ գործակցության հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է ՉԺՀ-ի ղեկավարության հետ քննարկել մի շարք երկկողմ մեխանիզմների աշխատանքի վերսկսման հետ կապված հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս մասին երեքշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ այս ուղևորության ընթացքում «մեծ ուշադրություն» կդարձվի 2022 թվականի նոյեմբերին Բալիում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի «հանդիպման արդյունքին»։

«Արդյունքներից մեկն այն էր, որ առաջնորդները համաձայնեցին հանդիպել իրենց օգնականների հետ՝ տեսնելու, թե արդյոք կան երկկողմանի պայմանավորվածություններ, որոնք կարող են վերականգնվել կամ ակտիվացվել», - մեկնաբանել է Քիրբին: