Կոմունալ բաժնի աշխատանքը նսեմացնելով քաղաքական միավոր հավաքել փորձողները կստանան իրենց գնահատականը. Մինասյան

Փետրվարի 19-ի գիշերվանից Գյումրիում տեղացող ձյանը զուգընթաց անդադար աշխատում են Կոմունալ բաժնի աշխատակիցները:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:
Կատարվում են փողոցների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
«Շնորհակալություն եմ հայտնում իրենց աշխատանքը նվիրումով կատարող համայնքային ծառայողներին, իսկ այս մարդկանց աշխատանքը նսեմացնելով քաղաքական միավորներ հավաքելու փորձ անողները կստանան իրենց գնահատականը»:
Կարծիքներ