Ստեփանակերտի բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառում է կատարվել լաբորատոր ստուգման համար
Քաղաքացիներից ստացված ահազանգերից անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:
Այս մասին հայտնում է Լ տեղեկատվական շտաբ՝ նշելով, որ լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել:
Նշենք, որ վաղ առավոտից համացանցում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Ստեփանակերտում խմելու ջրում դիզվառելիքի հոտ ու համ կա: Ահազանգողները անհանգստություն էին հայտնում, որ հնարավոր է՝ ադրբեջանական կողմը խմելու ջրի աղբյուրների մեջ ինչ-որ նյութեր լցրած լինի:
Կարծիքներ