ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել մայրուղու վրա, բախվել մեքենային. երկու մարդ զոհվել է

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել մայրուղու վրա, բախվել մեքենային. երկու մարդ զոհվել է

Երկու մարդ է զոհվել Ֆլորիդայի նահանգի Նեապոլի մերձակայքում գտնվող մայրուղու վրա փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Bombardier Challenger 600-ը բախվել է մեքենային մայրուղու վրա վայրէջք կատարելուց անմիջապես հետո։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ հինգ մարդ է եղել։

Թե ինչ պատճառով է ինքնաթիռը վայրէջք կաատրել ճանապարհի վրա, դեռևս հայտնի չէ:

Մայրուղու որոշ գոտիներ փակ են երթեւեկության համար։ Դաշնային ավիացիոն վարչությունը և ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննում են միջադեպը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում