Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ՌԴ քաղաքներում բողոքի ակցիաները

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ՌԴ քաղաքներում բողոքի ակցիաները

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»:

«ԱՄՆ-ն պաշտպանում է բոլոր մարդկանց խաղաղ բողոքների, կարծիքների արտահայտման ազատության իրավունքը»,- ասված է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան Twitter-ի հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ ռուսական իշխանությունների միջոցներն «ուղղված են այդ իրավունքների ճնշմանն ու սահմանափակմանը»։

Ուրբաթ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել էր հունվարի 23-ին ռուսական քաղաքներում ակցիաների վայրերն ու ժամանակացույցը՝ կոչ անելով ամերիկացիներին խուսափել նման միջոցառումներից: ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով այդ հրապարակումը, հայտարարել էր, որ հանրահավաքների նման լուսաբանման փորձերը կդիտարկվեն որպես ՌԴ-ի գործերին կոպիտ միջամտություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները սկսել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձերբակալությունները։ Ձերբակալվածների թվի մասին հստակ տվյալներ դեռևս չկան։

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլա Ուդեյում և այլ քաղաքներում:

Ավելի վաղ Նավալնիի շտաբները կոչ էին արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն օրերս ձերբակալված քաղաքական գործչի: