Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են

Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են:

Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնը հյուսիսից պսակող լանջը՝ «Հաղթանակ» զբոսայգուց մինչեւ Մյասնիկյան պողոտա, կանաչապատելու մեր ծրագրի իրագործմանն ընդառաջ խոշոր քայլ արվեց:

Բացի դրանից, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Հաղթանակ» զբոսայգու վարձակալի միջոցներով զբոսայգու լիճը սնուցող խցանված ջրատարը մաքրվել և բացվել է, լիճը լցվել է մաքուր ջրով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում